16:04 , 8 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ընթացիկ տարվա փետրվար ամսին Չինաստանի արտահանման ծավալները մեծ անկում են արձանագրել` գրանցելով վերջին 6 տարվա ընթացքում ռեկորդային ցածր ցուցանիշ։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է արտահանման ծավալի 25 տոկոսով անկում:
Սակայն ոլորտի վերլուծաբանների խոսքերով՝ տվյալ անկումը մասամբ պայմանավորված է չինական Նոր տարվա տոնակատարությունների հետ, որոնց ընթացքում երկրում արտադրական գործընթացը դանդաղում է:
Չի բացառվում, որ տնտեսական խնդիրների պատճառով Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն աշխատանքից կհեռացնի արտադրական գծով պատասխանատու որոշ պաշտոնյաների։