Դժվար է բառերով ներկայացնել Հյումելսի կատարած աշխատանքը. Վատցկե


14:12 , 8 մարտ, 2016

1-86-bigԴորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն վստահ է, որ ակումբում ճիշտ են վարվել՝ Մատս Հյումելսին նշանակելով թիմի ավագ:

«Ամիսներ առաջ կարծիքներ էին հնչում, թե նպատակահարմար չէ Հյումելսին նշանակել «Բորուսիա»-ի ավագ: Սակայն նա բարձրակարգ ավագ է: Մեր թիմի պաշտպանության գիծը հիանալի է կատարում իր պարտականությունները, իսկ Հյումեսլը շատ լավ է կազմակերպում խաղը:

Պարզապես, դժվար է բառերով ներկայացնել Հյումելսի կատարած աշխատանքը»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը: