13:50 , 8 մարտ, 2016
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը մնում է միջին ծանրության: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից:
Ավելի վաղ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր պալատ:
Մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել էր հիվանդանոց` կաթվածի կասկածանքով, սակայն այդ ախտորոշումը չէր հաստատվել: