Ըմբշամարտ. Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը


13:24 , 8 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային գերծանր քաշային Լևան Բերիանիձեն չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին ՀԱՕԿ լրատվական բաժնին հայտնեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

«Լևանը ուսումնամարզական հավաքի ընթացքում վնասվածք ստացավ և չհասցրեց վերականգնվել: Քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, չցանկացանք ռիսկի դիմել: Բերիանիձեն այժմ վերականգնվում է»,-ասաց Բաղդադյանը:

125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առայժմ միակ ըմբիշն է, ով Ռիո-2016-ի ուղեգիր ունի:

Այս մասին տեղեկանցում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: