Երբեք չեմ մտածել, որ Զիդանը մարզիչ կդառնա. Լիպի


11:16 , 8 մարտ, 2016

250Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին նշել է, որ իրեն զարմացրել է Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին լուրը:

«Զիդանի մոտ ուշ է առաջացել մարզիչ աշխատելու ցանկությունը: Ես երբեք չեմ մտածել, որ նա մարզիչ կդառնա: Այնքան էլ ճիշտ չէ, երբ ասում են, թե այս կամ այն ֆուտբոլիստը խաղադաշտում եղել է մարզիչ: Անձամբ ես միայն մեկ այդպիսի ֆուտբոլիստ գիտեմ, և դա Դիդիե Դեշամն է»,- L’Equipe-ը մեջբերում է Լիպիի խոսքերը:

Հիշեցնենք՝ Զիդանը զբաղեցրել է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը հունվարի 4-ին՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին: