ԱՄՆ-ում աճուրդի կդրվի աթոռը, որի վրա նստած՝ Ռոուլինգը գրել է Հարի Փոթերի մասին վեպերը


10:10 , 8 մարտ, 2016

4200844Ամերիկյան Heritage Auctions աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի կդնի աթոռը, որի վրա նստել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, երբ աշխատել է հրաշագործ Հարի Փոթերի մասին առաջին երկու վեպերի վրա։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Լոտի մեկնարկային գինը 45 հազար դոլար է։

Այն գրողին պատկանել է 1995-2002թթ.՝ 7 տարի։ Ռոուլինգն այդ աթոռը և ևս 3 այլ աթոռներ անվճար ստացել էր պետությունից կամ բարեգործական կազմակերպությունից։ Նա դրանք տեղավորել էր Էդինբուրգի բնակարանում, որը նույնպես անհատույց ստացել էր պետությունից՝ որպես միայնակ մայր։

Աճուրդը կկայանա ապրիլի 6-ին։

Նշվում է, որ 2002 թվականին աթոռն արդեն վաճառվել էր բարեգործական աճուրդում։ Գնորդի անունը չի հաղորդվում։