04:30 , 8 մարտ, 2016
Lurer.com–ը գրում է.
Ադրբեջանի կառավարության 2015 թվականի գործունեության հաշվետվության համաձայն` երեխաների դաստիարակության հարցում թերացած, նրանց մուրացկանության դրդած 200 ծնողների նկատմամբ վարչական կամ քրեական պատիժներ են սահմանվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով mգdern.az լրատվական կայքը, անցյալ տարի օրենքի տարբեր խախտումներ թույլ տալու պատճառով իրավապահ մարմինների կամ այլ մեկուսարաններում հայտնվել են ծնողների եւ մանկավարժների հսկողությունից դուրս մնացած 3000 երեխաներ, որոնցից 450-ը զբաղվել են մուրացկանությամբ:
Նրանցից 320-ը գրանցում են ստացել ոստիկանությունում: