00:12 , 8 մարտ, 2016
«Ինդիանա Փեյսերսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է խաղարկող Թայ Լոուսոնի հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
Լոուսոնն ազատ խաղացողի կարագավիճակ էր ստացել այն բանից հետ, երբ «Հյուսթոնը» գնել է նրա պայմանագիրը:
«Ռոքեթսի» կազմում NBA-ում անցկացրած 53 խաղում 28-ամյա բասկետբոլիստը միջինը մեկ խաղում մասնակցել է 22 րոպե 11 վայրկյանի, որոնցում վաստակել է 5,8 միավոր, տիրել 1,7 անդրադարձի և կատարել 3,4 արդյունավետ փոխանցում: