23:26 , 7 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
BMW գերմանական ավտոկոնցեռնը ներողություն է խնդրել իր «նացիստական անցյալի համար»։
Ինչպես գրում է The Daily Mail-ը` ընկերությունը «խոր ափսոսանք» է հայտնել, որ մեքենա և շարժիչներ է մատակարարել Ադոլֆ Հիտլերի Երրորդ Ռեյխին և օգտվել է գերիների աշխատանքից:
Մեքենաշինական ներկայիս հսկան հիմնադրվել է Մյունխենում 1916-ի մարտի 16-ին` Առաջին աշխարհամարտի ակտիվ տարիներին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ընկերությունը ռազմական արդյունաբերությամբ է զբաղվել: