10 սովորություն, որոնք սպանում են մեր երիկամները


23:02 , 7 մարտ, 2016

10 սովորություն, որոնք սպանում են մեր երիկամներըBarometer.am-ը գրում է.

Մարդն առողջ է, երբ առողջ են նրա երիկամները։ Ցավոք սրտի թերագնահատելով այդ օրգանի ֆունկցիաները, սպանում ենք մեր երիկամները։ Երիկամների լավ աշխատանքը ձեր ձեռքերում է։ Ազատվեք այս վատ սովորություններից և դուք ավելի լավ կզգաք։

1. Ալկոհոլ և ծխախոտ
Ապացուցված է, որ ծխելն ու խմելը վնասակար են առողջությանը։ Այս սովորությունները վատթարացնում են երիկամների աշխատանքը, քանի որ չեն կարողանում հաղթահարել մեծ թվով ստացված թունավոր նյութերը։

2. Քնի պակաս
Խնդիրն այն է, որ գիշերները թարմանում են երիկամների հյուսվածքները։ Եթե դուք չեք քնում պարբերաբար, ապա այս գործընթացը խախտվում է։ Պետք է մոռանալ այն արտահայտությունը, թե իբր քունը թույլերի համար է։

3. Կոֆեինի մեծ քանակության չարաշահում
Չքնելու պատճառներից մեկն էլ սա է։ կոֆեինը, որը պարունակում է սուրճ և բազմաթիվ ոչ ալկոհոլային խմիչքներ վնաս են ամբողջ օրգանիզմի, մասնավորապես,երիկամների համար։

4. Պասիվ ապրելակերպ
Հաճախ, հատկապես նստակյաց աշխատանքն առաջացնում է երիկամների լճացում։ Որպեսզի վերականգնեք պատշաճ արյան շրջանառություն, ամեն ժամը մեկ պետք է շարժվել կամ էլ վարժություններ կատարել։ Կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են կանխել երիկամներում քարերի առաջացումը։

5. Վիտամին B6-ի բացակայություն
Որպեսզի երիկամները լավ գործեն, հարկավոր է, օրական միջինը 1,3 մլ վիտամին B6 սպառել։ Վիտամին B6 պարունակում է թռչնամիսը, ձուկը, կարտոֆիլը և շատ մրգեր, բացառությամբ ցիտրուսայինների։

6. Ոչ ժամանակին միզապարկի դատարկում
Մշտապես ժամանակին միզապարկը չդատարկելը կարող է հանգեցնել երիկամների անբավարարության և անմիզապահության։

7. Աղի չարաշահում
Մարդու համար աղի հիմնական աղբյուրը սեղանի աղն է։ Բայց եթե դուք չարաշահում եք աղի օգտագործումը, ապա ձեր երիկամները չեն կարող կարգավորել ջուր-աղ նյութափոխանակությունը։ Չափահաս մարդու համար օրական աղի օգտագործման չափաբաժինը 5-6 գրամն է։

8. Անխոհեմ դիետաներ
Դիետաները, որոնք այրում են մարմնի ճարպը, էապես վնասում են երիկամները։ Որպես հետևանք, ստանում եք կրկնակի վնաս. մի կողմից, արյունը ֆիլտրում է անհավասար, մյուս կողմից էլ չի ստանում օգտակար նյութեր։

9. Ավելցուկային սպիտակուցներ
Սիպտակուցները, ինչպես նաև յուղը չեն մարսվում։ Այդ իսկ պատճառով էլ ավելցուկային սպիտակուցները մեծ բեռ են հանդիսանում երիկամների համար։ Երբ երիկամները չեն կարողանում հաղթահարել այդ բեռը, քարեր է առաջանում։

10. Բավարար ջրի օգտագործում
Երիկամների կայուն աշխատանքի համար հարկավոր է շատ ջուր խմել։ Ջուրը բառացիորեն լվանում է օրգանիզմը՝ ամբողջ կեղտերից։