Աշխարհն իմն է դառնում, երբ իր քաղցր ձայնով ասում է «պապա». Արմոն՝ ընտանիքի եւ աշխատանքային գործունեության մասին


22:06 , 7 մարտ, 2016

Աշխարհն իմն է դառնում, երբ իր քաղցր ձայնով ասում է «պապա». Արմոն՝ ընտանիքի եւ աշխատանքային գործունեության մասինLife.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում Արմոն կարծես թե աշխատանքային դադար է հայտարարել, վերջերս նա հաճախակի բացակայում է նաեւ երկրից, ուստի որոշեցինք հետաքրքրվել, թե ինչո՞վ է պայմանավորված Արմոի լռությունը: Life.panorama.am-ին երգիչը հայտնեց, որ այս պահին վայելում է հանգիստը.

«Այս շրջանում հանգստանում եմ ու ընտանիքիս կողքին կյանքն եմ վայելում, բայց մի քանի նոր երգեր ունեմ, որոնք ընթացքի մեջ են ու շատ շուտով պատրաստ կլինեն»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե երգարվեստում հանգսիտ գործունեության ընթացքում շատ երգիչ-երգչուհիների նման Արմոն չի՞ մտածում բիզնես հիմնելու կամ այլ աշխատանքով զբաղվելու մասին, նկատեց.

«Այո, այդ ուղղությամբ եւս վաղուց մտածում եմ ու արդեն նախագծեր կան, մնում է իրականացնել դրանք. Տեսնենք Տիրոջ կամքով ինչպես կստացվի»:

Արմոյի հետ խոսեցինք նաեւ ընտանիքից, հարցին, թե ո՞րն է Արմոյի համար ընտանեկան ներդաշնակության պահպանման գաղտնիքը, երգիչն իր ընտանիքի օրինակով պատասխանեց.

«Ես համոզված եմ, որ առանց Աստծո ընտանիքում կատարյալ ներդաշնակություն չի կարող լինել: Աստված յուրահատուկ տեղ է հատկացրել ընտանիքի ամեն անդամի համար. ամուսնուն՝ որպես տան գլուխ, ում գլուխն է Աստված, եւ կնոջը՝ որպես նրա համար օգնական: Երբ ամեն մեկն իր ճիշտ տեղն է զբաղեցնում եւ երկուսով մեկ են դառնում Տիրոջ մեջ, ընտանիքն ամուր եւ խաղաղ է լինում: Երեխաներն էլ սիրո եւ Հիսուս Քրիստոսի հավատքի մեջ մեծանալով՝ ստանում են այն արժեքները, որոնք նրանց հաստատուն քայլերով առաջ կտանեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ