21:33 , 7 մարտ, 2016
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը երկրի էներգոանվտանգության համար ապահովել է լավագույն պայմաններ, և այժմ Վրաստանը կարիք չի զգում Ռուսաստանից գազի հավելյալ մատակարարումների համար։
Ջանելիձեի խոսքերով՝ նման հնարավորություն է ընձեռել ադրբեջանական SOCAR-ի հետ ձեռք բերված գազային նոր համաձայնագիրը, որով Ադրբեջանը հավելյալ 500 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին։
Ջանելիձեի խոսքերով՝ Վրաստանի իշխանությունների նպատակը բնակչությանը կայուն գազամատակարարմամբ ապահովելը։