Ֆրանիսայի արտգործնախարարը դատապարտել է թուրքական թերթի դեմ իրականացվող ճնշումները


21:15 , 7 մարտ, 2016

eyraultAraratnews.am-ը գրում է.

Ֆրասնիայի ատրգործնախարար Ժան-Մարկ Էյրոն դատապարտել է Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմադիր Zaman թերթի վրա գործադրվող ճնշումները, հաղորդում է Reuters-ը:

Էյրոն նշել է, որ թուրքական իշխանությունների նման գործողություններն անընդունելի են և հակասում են եվրոպական արժեքներին:

«Սա անընդունելի է: Չի կարելի ցանկանալ ավելի մոտ լինել եվրոպական արեքներին և միևնույն ժամանակ չհարգել մամուլի ազատությունը: Սա ակնհայտ է, և մենք թուրքերին սա հստակ հասկանալ ենք տվել», — ասել է Էյորն:

Նշվում է, որ թուրքական իշխանությունները փորձում են վերահսկողություն հաստատել Zaman թերթի վրա` նույնիսկ ներխուժելով թերթի խմբագրություն:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հերքել է կառավարության կապը Zaman-ի միջադեպին: