Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում. թատրոնի մամուլի ծառայություն


18:22 , 7 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հնարավոր է հիվանդանոցից դուրս գրվի մարտի 10-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել  է Ա. Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը: 

«Տոնական օրերի հետ կապված, ամենայն հավանականությամբ, Արմեն Ջիգարխանյանը դուրս կգրվի հինգշաբթի»,- ասել են թատրոնից:

Հայտնել են նաև, որ ներկա պահին դերասանն իրեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ա.Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք: «Նա պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում»,- պարզաբանել էին գիտահետազոտական ինստիտուտից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ