17:07 , 7 մարտ, 2016
Newmag.am-ը գրում է.
Հայկական կինեմատոգրաֆի ամենամեծ խնդիրներից են սովետական տարիների երկարաժամկետ ցենզը և 90-ականների խորը բացը, որը փորձվում է լրացվել այսօր։ Մինչ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Անգլիան ունեցան կոմեդիայի ժանրեր, ենթաժանրեր, ուղղվածություններ, սև ու սպիտակ հումորներ, մենք 2016-ին հպարտ ծածանում ենք միայն իրավիճակային կատակերգությունների էկլեկտիկորեն կարկատած դրոշակը։
Երբ երկրի ամենասիրված, շահութադեր և իր ժանրում լայն դիապազոնի տեր կոմիկն այլևս հանդես չի գալիս բեմական տանդեմի մեջ և նկարահանվում է սեփական առաջին կատակերգությունում, ֆիլմը դառնում է ոչ թե պարզապես հերթական կոմերցիոն փորձ, այլ որոշակի մարտահրավեր, որը դերասանն առաջին հերթին նետում է ինքն իրեն։
Տեղափոխվելով հեռուստասքեչերից ու կատակերգա-ներկայացումներից մեծ կինո՝ այսօր Մկրտիչ Արզումանյանն արդեն ընկալվում է որպես առանձին կատակերգական ֆիգուր, որը վաղուց ցուցադրել է բազմապրոֆիլ գրոտեսկային հերոսների դիապազոնը՝ լինեն դրանք կաղ տատիկներ, թմրամոլ երրորդմասցիներ թե ինտելիգենտ ուսանողներ։
Նոր բնակավայրում ցանկացած սքեչիստի մոտ առկա է հայտնի ու սիրված դերասանի խնդիրը, թեկուզ ենթաժանրային փոքր փոփոխման դեպքում. հանդիսատեսն ակնկալելու է նախորդ ենթաժանրի կատակների պես մի բան՝ կատակերգության բազմապրոֆիլ ճյուղավորումների մասին չկասկածելով։
«Փախիր կամ ամուսնացիրի» թրեյլերը մեր քթերի տակ խցկում է դասական արկածային կատակերգություն, ինչն իրականում այդպես չէ։
Սա ավելի շուտ կատակերգական ռոուդ մուվի-մելոդրամա է, չնայած որ այստեղ չկան սիրային պատմություններին հատուկ դրամատուրգիկ զարգացումներ՝ սեքսուալ ու զավեշտալի իրավիճակներով կամ զգացմունքային, վառ դրսևվորված միզանսցեներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ