16:55 , 7 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
2016թ. ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, կհիմնվի ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա:
Այն կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի աջակցությամբ։ Բազան բաղկացած է լինելու վարչական շենքից, հանրակացարաններից և օժանդակ կառույցներից։
Ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազան ստեղծելով՝ հնարավորություն կընձեռվի ագրարային համալսարանի ուսանողներին իրենց ուսումնական և գիտաարտադրական գործունեությունը ծավալել նաև Արցախում։ Այս հնարավորությունից օգտվելու են նաև բոլոր ուսանողական կառույցները։