Միգրացիոն հոսքը անհրաժեշտ է կրճատել ԵՄ բոլոր երկրների համար. Մերկել


16:15 , 7 մարտ, 2016

1306415906Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է բոլոր երկրների՝ ներառյալ Հունաստանի համար, ներգաղթյալների հոսքը կրճատելու անհրաժեշտության մասին։

«Մենք ցանկանում ենք հասնել այն բանին, որպեսզի անօրինական փախստականների թիվը կրճատվի ոչ թե որոշ երկրների, այլ բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հունաստանի։ Այդ իսկ պատճառով մեզ պետք է կայուն որոշում, որի առկայության դեպքում մենք կարող ենք ապահովել արտաքին սահմանների պաշտպանություն, որը Շենգենի պայմանն է»,- ասել է Մերկելը լրագրողներին Բրյուսելում գագաթնաժողովից առաջ։

Կանցլերը ևս մեկ անգամ ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամի խնդիրն անհրաժեշտ է լուծել միայն Թուրքիայի հետ համակարգմամբ։ Նա հույս է հայտնել, որ բրյուսելյան գագաթնաժողովին ԵՄ երկրներին կհաջողվի փոքր-ինչ առաջադիմել այդ հարցում և գտնել իրավիճակն ընդհանուր միջոցներով, այլ ոչ թե միակողմանիորեն բարելավելու միջոցներ։