16:00 , 7 մարտ, 2016
Մեկ տարի առաջ Լեդի Գագան և Թեյլոր Քինին ստացել էին անմոռանալի տպավորություններ՝ լողալով Միչիգան և Չիկագո լճերի սառցե ջրերում։ Դա նրանց այնքան էր դուր եկել, որ նրանք որոշել են այս տարի մարտի 6-ին այլ ակտիվիստների հետ կրկին մասնակցել Chicago Polar Plunge ակցիային։ Ակցիան բարեգործական է. մասնակիցները գումար են հավաքում Special Olympics-ի անցկացման համար, որն իրենից ներկայացնում է սպորտային մրցույթներ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ահա թե ինչու է աստղային զույգը կրկին որոշել սառցե ջուրը մտնել։
Ի դեպ, եթե Գագան այս միջոցառման համար ընտրել է հատուկ համազգեստ, որը ինչ-որ չափով պաշտպանել է նրա մարմինը, ապա նրա ընկերը նախընտրել է ջուրը մտնել մինչև գոտկատեղը ամբողջովին մերկ վիճակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ