15:34 , 7 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մարտի 7-ին, ժամը 06.07-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 46 շենքի տան տանիքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիսական փողոցի թիվ 46 շենքի Դ. Ի.-ին պատկանող 7-րդ բնակարանում: Այրվել է ննջասենյակը գույքով (մոտ 30 քմ) և առաստաղը (մոտ 30 քմ) և ջերմահարվել՝ Ա. Հ.-ին պատկանող թիվ 4 բնակարանի պատերը՝ մոտ 6 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.46-ին, մարվել՝ 09.51-ին: