Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը կմեկնեն Բրյուսել


15:04 , 7 մարտ, 2016

B0F76E68-0D86-41BD-8CE3-8C562C5873A1_mw1024_s_nՄարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն Բրյուսել։

Խորհրդի նիստին կնախորդի նախարարներ Նալբանդյանի և Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ։