14:16 , 7 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Արդեն 2016 թ ապրիլին ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կարող է լիովին ավարտվել ներքին վերամշակման համար նախատեսված ցորենը: Ինչպես հաղորդում է «altapress.ru»-ն, «Ձմեռային ցորենային համաժողով»-ի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել «Աչինսկի ցերենի բազա»-ի տնօրեն Ալեքսանդր Լևիցկին:
Վերջինիս խոսքով` 2015 թ երկրամասում արտադրվել է 2.5 մլն տոննա ցորեն, որից 1.5 մլն-ը հատկացվել է ներքին պահանջարկի ապահովմանը, երկրի այլ շրջաններ առաքման և ինտերվենցիոն հիմնադրամի հատկացումների համար:
Սակայն այս խմբաքանակի 25-30 տակոսն արդեն իսկ գնվել և արտահանվել է Մոնղոլիա, ինչի արդյունքում, ըստ Ալեքսանդր Լևիցկու, արդեն այս տարվա ապրիլին շրջանում կարձանագրվի ցորենի պակաս:
«Նույնն է վիճակը նաև չինական պատվիրակությունների պարագայում: Նրանք անգամ պայմանագրեր ստորագրելու նպատակով են արդեն շրջում տնտեսություններով»,- նշել է Լևիցկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ