Օդի ջերմաստիճանը մարտի 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով


13:50 , 7 մարտ, 2016

Օդի ջերմաստիճանը մարտի 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում մարտի 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, մարտի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում մարտի 8-11-ը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը հնարավոր է անձրև: