13:42 , 7 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բժիշկները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հնարավոր է հիվանդանոցից դուրս գրեն մարտի 10-ին: Այդ մասին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ամենայն հավանականությամբ, նա կարող է դուրս գրվել միայն հինգշաբթի` մարտի 10-ին՝ կապված տոնական օրերի հետ»,- նշել են թատրոնում:
Ընդ որում՝ նա նշել է, որ ներկայում Ջիգարխանյանն իրեն լավ է զգում:
Ավելի վաղ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Մոսկվայում շաբաթ օրը հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ութսունամյա դերասանը մարտի 5-ին հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունք:
Ավելի վաղ Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնի մամուլի խոսնակ Նատալյա Կորնեևան նշել էր, որ դերասանի հոսպիտալացումը պլանային է: