Հայաստանում բոլոր որորտներում տղամարդիկ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կանայք. անկախ փորձագետ


13:22 , 7 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձի միջև եղած ճեղքվածքը պայմանավորված է մի քանի ուղղություններով: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպած ասուլիսի ժամանակ նշեց անկախ փորձագետ Նվարդ Մանասյանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրությանը:

Նա նշեց, որ կանայք ավելի շատ կենտրոնացած են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձը միջինից ցածր է. «Կանանցից 50 և ավելի տոկոսը գյուղատնտեսությունում են, ծառայությունների, հանրային կառավարման, կրթության, առողջապահության և արվեստի ոլորտներում, որոնք ավելի քիչ մրցունակ են, իսկ օրինակ ՏՏ և ֆինանսական ոլորտում կանայք այդքան էլ  ներկայացված չեն, ներկայացված լինելու դեպքում էլ ցածր վարձատրվող աշխատանք են կատարում»:

Անդրադառնալով պետական հատվածին, նա ասաց, որ այդտեղ մոտ 60 տոկոսը կանայք են, իսկ դրանց  50 տոկոսից ավելին ստորին օղակներում են զբաղված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ