Որոնք են եղել ամենադիտվող հայկական հեռուստաալիքներն ու հաղորդումները 2015 թվականին. հեռուստավարկանիշ


16:14 , 11 մարտ, 2016

Ամփոփելով 2015 թվականի հեռուստատեսային տարին՝ Ձեզ ենք ցանկանում ներկայացնել Եվրոպայի խոշորագույն հետազոտական ընկերության՝ GFK-ի կողմից արտոնագրված «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության վարկանշային տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտվող հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Ցանկանում ենք հայտնել նաև, որ հետայսու նման վիճակագրությունները պարբերական բնույթ կկրեն և ամսվա կտրվածքով նույնպես հնարավորություն կունենաք հետևելու տեղական հեռուստատեսային աշխարհի մրցապայքարին։ 
Գրաֆիկներում առկա տոկոսներն արտացոլում են թիրախային լսարանի այն մասնաբաժինը, որը այդ պահին դիտել է տվյալ հեռուտաալիքը (քանի որ հաղորդումների զգալի մասը նույն ժամին չեն եթեր հեռարձակվում, տոկոսային ցուցանիշների հանրագումարը 100% չի կազմում): 
Նշենք նաև, որ գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առական եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։
Եվ այսպես 2015 թվականին ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիան»՝ շուկայի 22.35 տոկոս մասնաբաժնով։ Նրան մեծ տարբերությամբ հաջորդում է «Շանթը»: Երրորդ հորիզոնականում Հ1-ն է՝ 8.40 տոկսով։

Լրատվական հաղորդումներից ամենադիտվողը «Ժամը» լրատվականն է, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Երկրորդ տեղում «Շանթի» «Հորիզոնն է»՝  21.69 տոկոսով։ Երրորդ ամենադիտվող լրատվական հաղորդումը «Հ1»-ի «Առաջին լրատվականն» է։


Հեռուստասերիալների աշխարհում 2015-ին բացառիկ առաջատարը կրկին «Արմենիա» հեռուստաընկերությունն է եղել։ 5 ամենադիտվող սերիալները եթեր են հեռարձակվել հենց «Արմենիայով»։ «Արմենիայինն» են մեր ցուցակի առաջին և երկրորդ հորիզոնականները։ 


Սիթքոմների աշխարհում նույնպես 2015-ին առաջատարը «Արմենիա» հեռուստաընկերությունն է եղել՝ իր երեք սիթքոմներով։ Առաջին հորիզոնականում «Ֆուլ հաուսն է», երկրորդում՝ «Տնփեսան», երրորդում՝ «Դոմինոն»՝ իր 24.37 տոկոս մասնաբաժնով։