Կոտայքի մարզում թաղման մեկնող ամուսինները վթարի են ենթարկվել. կինը մահացել է


12:32 , 7 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. մերկասառույցի պատճառով Mitsubishi Pajero մակնիշի մեքենան   դուրս է եկել երթևեկելի գոտուց և  գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով  ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ  Աիդա Բարսեղյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ 63-ամյա Ենոք Դիլբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:


Տուժածներն ամուսիններ են և շտապում էին Կոտայքի մարզ` հուղարկավորության: Այս մասին  Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: