12:18 , 7 մարտ, 2016
Հոլանդացի գիտնականները պարզել են, որ շաբաթը մեկ անգամ ձուկ և ծովամթերք օգտագործելը պաշտպանում է տկարամտության զարգացումից: Այս մասին հայտնում է kedem.ru-ն: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 286 տարեց մարդկանց կենսաձևն ու սնվելու սովորությունները:
Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ում սննդակարգը հարուստ է եղել ձկնեղենով և ծովամթերքներով, ունեցել են ավելի առողջ ուղեղ: Միաժամանակ նկատվել են ավելի քիչ բացասական փոփոխություններ, որոնք սովորաբար առաջանում են Ալցհեյմերի հիվանդության դեպքում:
Ընդ որում, նշվում է, որ տվյալ հատկությունները չեն վերաբերում ձկան յուղին: Թեև ծովամթերքները ունակ են կանխելու հիշողության և մտածողության հետ կապված խնդիրները, սակայն ոչ մի ապացույց չկա, որ ձկան յուղի ավելացումը նվազեցնում է տկարամտության զարգացման հավանականությունը: