12:06 , 7 մարտ, 2016
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ կանանց ուղեղը ավելի արդյունավետ է գործում, քան տղամարդկանցը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականները նման եզրակացության են հանգել փորձի արդյունքներով, որին մասնակցել են 45 տղամարդ և 59 կին:
Դա բացատրվում է նրանով, որ չնայած տղամարդկանց ուղեղը ավելի ծանր է կշռում (100-150 գրամ)՝ կանանց ուղեղը շահում է նեյրոնային կապերի մեծ քանակի շնորհիվ: Դա թույլ է տալիս ավելի արագ վերլուծել տեղեկատվությունը՝ ավելի քիչ էներգիա ծախսելով: