Գազարը նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը


11:26 , 7 մարտ, 2016

Գազարն օգտակար է ո՛չ միայն տեսողության, այլև կնոջ առողջության համար: Եվրոպացի գիտնականները պնդում են, որ գազարի պարբերաբար օգտագործումը սննդակարգում 60 տոկոսով նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը:

Գաղտնիքը գազարի մեջ բետա կարոտինի պարունակությունն է: Սննդաբանները վաղուց են հայտնաբերել, որ այդ նյութն ունակ է պաշտպանելու օրգանիզմն այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են քաղցկեղը և սրտանոթային խնդիրները: