10:40 , 7 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 25-ի, նրանց թվում կա 13 երեխա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ Հունաստան ուղևորվող նավը խորտակվել է թուրքական Դիդիմ շրջանի մոտակայքում` Թուրքիայի հարավ-արևմուտքում:
Ափային պահպանության աշխատակիցներին հաջողվել է փրկել փախստական: Այժմ փրկարարական-որոնողական աշխատանքներ են տարվում, որոնցում ներառված են 3 մոտորանավակներ և ուղղաթիռ:
Խորտակման պահին նավում գտնվող փախստականների ընդհանուր քանակը դեռ չի հաջողվել պարզել: