Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը


10:20 , 7 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը 94 տարեկանում մահացել է սրտային անբավարարությունից: Այս մասին հայտնում են Բի-Բի-Սի-ն:

Նրան համարում էին ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից մեկը: Նրա ամուսին Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ նախագահ է եղել 1981-89 թվականներին: Նրանց՝ 52 տարի տևած ամուսնությունն անվանում էին ԱՄՆ նախագահական կառավարման պատմության մեջ ամենահզոր սիրավեպը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ