Հալեպում բնակելի թաղամաս է գնդակոծվել. կան զոհեր


10:00 , 7 մարտ, 2016

76baecd571021507900f6a706700eaa6.img_assist_custom-512x338Հալեպում ականանետային գնդակոծման ու հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Սիրիական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել քաղաքի հյուսիսային Շեյխ-Մակսուդ թաղամասի շուկան։ Նշվում է, որ թաղամասը բնակեցված է քրդերով։

«Սուրիա Ալ-Էն» պորտալի տեղեկություններով՝ տուժել է մոտ 40 մարդ։ Հարվածը հասցվել է գրոհայինների կողմից վերահսկվող շրջանից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական տարածքներում, որտեղ փետրվարի 27-ին գործում է կրակի դադարեցման ռեժիմը, մեկ շաբաթում զոհվել է 135 մարդ։