Արմեն Ջիգարխանյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ


09:50 , 7 մարտ, 2016

doc6c3jthycgjb1aozxj19g_800_480Կինոյի և թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ապաքինվում է՝ հայտնում է kp.ru-ն: Մարտի 6-ին նրա թատրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ:

«Արմեն Բորիսովիչը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, նա իրեն նորմալ է զգում. զանգերի է պատասխանում, խոսում է և ինչպես միշտ՝ կատակում»,- ասել են լրագրողներին:

Սկզբում հաղորդվում էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ինֆարկտի կասկածանքով, սակայն նրա հարազատներն անմիջապես լուրը հերքել են: