09:40 , 7 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ամերիկյան United Airlines ավիաընկերության Boeing-767 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հյուսթոն քաղաքում` շարժիչի վրա թռչունների հարձակման պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ABC հեռուստաընկերությանը:
Աղբյուրը նշում է, որ թռչունները հարձակվել են շարժիչի վրա թռիչքի ժամանակ, ինչի պատճառով Մյունխեն թռչող օդանավը վերադարձել է օդանավակայան և հաջող վայրէջք կատարել:
Ինքնաթիռում եղել է 184 ուղևոր, նրանցից ոչ ոք չի տուժել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: