09:00 , 7 մարտ, 2016
Պակիստանում հրապարակավ այրել են ավելի քան 8 հազար օդային օձ, որոնք ոստիկանությունն առգրավել է բնակչությունից, քանի որ տեղի օրենքը կտրականապես արգելում է դրանց թողարկումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հսկայական խարույկը վառել են երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաք Ֆեյսալաբադում, որը գտնվում է խոշորագույն Փենջաբ նահանգում:
Օձերի հետ միասին ոստիկաններն այրել են նաև լեերներ՝ պողպատե կամ պլաստիկե թելեր, որոնք օգտագործվում են օձերին պահելու ու շարժելու համար: Համարվում է, որ լեերները վտանգավոր են և կարող են վնասվածքների, նույնիսկ մահվան պատճառ դառնալ՝ ինչպես օձը թողարկողի, այնպես էլ կողմնակի մարդկանց համար: