ՆԱՏՕ-ն ընդլայնում է առաքելությունն Էգեյան ծովում


08:15 , 7 մարտ, 2016

Ն2698ԱՏՕ-ն ԵՄ արտաքին սահմանների վերահսկման Frontex գործակալության աջակցման իր առաքելության գործունեությունը կտարածի Հունաստանի և Թուրքիայի տարածքային ջրերի վրա։ Այս մասին ասվում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ի նավերն արդեն տեղեկատվություն են հավաքում և Էգեյան ծովի մոնիթորինգ անցկացնում։ Այժմ նրանց գործունեությունը կընդլայնվի և կանդրադառնա նաև տարածքային ջրերի վրա։ Մեր հրամանատարները սահմանել են մեր գործունեության շրջանը Հունաստանի ու Թուրքիայի հետ սերտ խորհրդակցությունների ընթացքում և համակարգմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ առաքելությունը կհամակարգի իր աշխատանքն Անկարայի ու Աթենքի հետ։ Դաշինքը համաձայնեցրել է նաև Frontex-ի հետ գործողությունների անցկացման կարգն ու մարտավարությունը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, առաքելության նպատակն է ոչ թե ներգաղթյալներով նավերին դիմակայելը, այլ ԵՄ-ին օգնելը՝ կասեցնելու համար մարդկանց առևտուրն ու հանցավոր ցանցերի գործունեությունը, որոնք թեժացնում են միգրացիոն ճգնաժամը տարածաշրջանում։

ԵՄ իշխանությունները դրականորեն են արձագանքել դաշինքի որոշմանը՝ նշելով, որ Frontex-ի և ՆԱՏՕ-ի աշխատանքի արդյունավետությունը տարածաշրջանում կբարձրանա։

Frontex-ի տվյալներով՝ 2015 թվականին ԵՄ է ժամանել 1.8 մլն ներգաղթյալ։