05:39 , 7 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ այսօր Երևանում կանխել են 1985 թ. ծնված Ն. Վ.-ի ինքնասպանության փորձը. վերջինիս պատգարակով իջեցրել են տանիքից և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Ֆրունզե փողոցի տներից մեկի տանիքից:
ԱԻՆ կայքը հայտնել էր, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ: .jpg)
