ԻՊ-ի «մայրաքաղաքի» բնակիչներն ապստամբել են խմբավորման զինյալների դեմ


04:30 , 7 մարտ, 2016

Lurer.com–ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ «մայրաքաղաք» Ռակկայի բնակիչներն ապստամբել են զինյալների դեմ և մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրողշները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել են ականատեսները։

Նրանց խոսքով՝ Սիրիայի պետական դրոշները հայտնվել են 5 թաղամասերի շենքերին։ Դրանից հետո երկու թաղամասերում բնակիչները դուրս են եկել սիրիական բանակին աջակցության հանրահավաքի։

Դրա սկզբից հետո ցուցարարների և զինյալների միջև դաժան մարտեր են ծավալվել։ Արդյունքում՝ Ռակկայի բնակիչներին հաջողվել է ոչնչացնել ԻՊ-իմեծ թվով ահաբեկիչների։

Ականատեսները նաև հայտնել են, որ մարտի 5-ին թեժ մարտեր են ընթացել նաև ահաբեկիչների միջև։ Նրանց հիմնական ուժերն արգելափակել էին քաղաքից ելքերը, որպեսզի թույլ չտան փախչել մոտ 100 դասալիքների ջոկատին։