03:25 , 7 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Իրանի ամենահարուստ բնակիչներից մեկը` միլիարդատեր Բաբակ Զանջանին, ինչպես նաև նրա 2 օգնականները դատապարտվել են մահապատժի` մեղադրվելով կաշառակերության համար:
Ինչպես նշում է Al Arabiaya-ն, Իրանի իսլամական դատարանը եռյակին մեղավոր է ճանաչել նավթի ապօրինի վաճառքի վերաբերյալ գործում: Հայտնի է, որ միլիարդատերը, շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, վաճառել է 3 մլրդ դոլարի իրանական նավթ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Զանջանիի ու նրա 2 օգնականների մահապատիժն իրականացվելու է կախաղան բարձրացվելու միջոցով: