Գերմանիան կասկածում է, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ


02:56 , 7 մարտ, 2016
Lurer.com–ը գրում է.

Գերմանիայի կառավարությունը լուրջ կասկածներ ունի Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

«Քննարկումը շատ երկար կտևի, այժմ այդ մասին չարժե անհանգստանալ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, պարզաբանել է նա։

Անկարան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել դեռ 1987 թվականին։ Անդամակցության բանակցություններն սկսվել են 18 տարի անց։ Անցյալ տարվա հոկտեմբերին ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել էին միգրացիոն հարցում օգնության դիմաց արագացնել մուտքի արտոնագրերի վերացման գործընթացը։

Եվրահանձնաժողովի նախագահ Շան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ առանց մուտքի արտոնագիր ռեժիմը, հավանաբար, ուժի մեջ կմտնի 2016 թվականի աշնանը, եթե Անկարան կատարի Բրյուսելի բոլոր պայմանները։