09:00 , 7 մարտ, 2016
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 500գր
- պանիր հալված - 400գր
- բրինձ - 150գր
- կարտոֆիլ - 400գր
- գազար - 150գր
- սոխ - 1 գլուխ
- մաղադանոս - ըստ ճաշակի
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Վերցրեք հավի ֆիլեն, լվացեք, դրեք կաթսայի մեջ, վրան լցրեք 3 լիտր ջուր, ավելացրեք աղ, պղպեղ ըստ ճաշակի և եփեք մինչև պատրաստ լինելը (մոտավորապես 20 րոպե):
Երբ ֆիլեն եփված է, հանեք այն կաթսայի միջից:

- Եռացող արգանակի մեջ լցրեք բրինձը և եփեք 10 րոպե: Մանր կտրատեք սոխը: Անցկացրեք քերիչով գազարը: Մաքրեք կարտոֆիլն ու կտրատեք խորանարդիկներով: Կտրատեք միսը փոքրիկ կտորներով:

- Արգանակի մեջ լցրեք կտրատված կարտոֆիլը, սոխն ու գազարը: Եփեք 5-7րոպե, ապա ավելացրեք միսը և եփեք ամբողջը մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը:

- Վերջում ավելացրեք պանիրը, լավ խառնեք ապուրն ու հանեք կրակից:

- Մատուցելիս վրան շաղ տվեք կտրատված կանաչին:

Արդյունքում ստանում ենք համեղ ապուր, որը կշտացնող է և առողջարար: Բարի ախորժակ: