Չարենցի գրական ծածկանվան առաջացման ավելի հավանական տարբերակ, քան այն, որը ներկայացվում է դասագրքերում


16:49 , 6 մարտ, 2016
Չարենցի գրական ծածկանվան առաջացման ավելի հավանական տարբերակ, քան այն, որը ներկայացվում է դասագրքերումՉարենցի գրական ծածկանվան առաջացման ավելի հավանական տարբերակ, քան այն, որը ներկայացվում է դասագրքերում
Նախքան այդ՝ մի քանի պարզաբանում.
-Այն մարդիկ , որոնք մտածողության մեջ բերել են նորը, ավելի առաջադեմը, հաստատելով ճշմարտությունն ու բարին, նրանց իշխող դասը «օրենքից դուրս» է դիտել և պիտակել է«չար»:
//Հայ պատմագրության մեջ Արտավազդը ևս պիտակվեց չար: Արտավազդն անիծվեց ապաբարոյապաշտության պատճառով, ասել է թե՝ հոգու Ազատ Մասիսը բարձրացած լինելու համար:
Պրոմեթևսը-որ լույս է բերում մարդկությանը, բայց Զևսը (իշխանությունը) նրան շղթաներով գամեց լեռանը (հեռացրեց հասարակությունից) և մատնեց տառապանքի: //
Այս «չարերից» էր Ե. Չարենցը, որի գրական ծածկանունն իսկ խոսում է հեղինակի՝ իր դերի լիուլի գիտակցման մասին: «Homo Sapiens»-ում (գրված 1928-1929թթ.) անդրադառնալով իր պատանության օրերին՝ Ե. Չարենցը գրում է.
… որ ինքը դառնալու է
կյանքում…
Մի հանճարեղ պոետ:
Չարենցի գրական ծածկանվան արմատներն այստեղից են գալիս: Փաստորեն՝ «չարերից» են այն բոլոր մեծերը, ումից լույս է բխում, ովքեր հասարակության համար բացում են առաջընթացի դուռ, այնինչ իշխանությունները նրանց անվանում են « չար»: Նա վըճռում է լինել (դեռ պատանության օրերին) այն «չարը», որից այլոց համար բխում է լույս, բարի, երջանկություն: Այսինքն՝ «Չարենց» ծածկանունը հուշում է, որ Ե. Սողոմոնյանն զգում էր իր հոգևոր կապը, հոգեհարազատությունը նախորդ, ներկա և ապագա բոլոր դարաշրջանների այն մեծագույն մտածողների հետ, որոնք առաջ են մղում մարդկությանը: Հետևաբար՝ «Չարենց» նշանակում է այն «չարերից»,