14:52 , 6 մարտ, 2016
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը և ՖԻՖԱ-ն հաստատել են գավաթային մրցավեճերի լրացուցիչ ժամանակում 4-րդ փոփոխությունը կատարելու փորձարկումները,- նշված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:
Միաժամանակ, նոր կանոններ են սահմանվել որոնց շնորհիվ մրցավարներին թույլ կտրվի խաղից առաջ տեղի ունեցած վիճաբանության համար ֆուտբոլիստներին հեռացնել խաղադաշտից, ինչպես նաև խաղակեսի մեկնարկում ֆուտբոլիստներն իրավունք կունենան գնդակն ուղարկել ցանկացած ուղղությամբ, այլ ոչ թե միայն առաջ:
Կազմակերպությունները որոշում են կայացրել նաև տուգանային հրապարակում վերջին հույսի տուգանքի վերաբերյալ։
«Եթե դարպասապահը կամ պաշտպանը սեփական տուգանային հրապարակում հասարակ պայքարում խախտել են խաղի կանոնները, ապա մրցավարներն նրանց կարմիր քարտ չեն ցույց տալու, այլ բավարարվելու են միայն դեղինով: Բայց կոպիտ խախտումը կամ դրա ակնհայտ միտումը նախկինի պես պատժվելու է հեռացմամբ:Այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հունիսի 1-ից և օգտագործվելու են Եվրո-2016-ի ու Ամերիկայի Գավաթի ժամանակ»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: