Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ ամենամեծ զորավարժությունը


13:20 , 6 մարտ, 2016
Lragir.am-ը գրում է․
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անց են կացնելու համատեղ խոշորագույն զորավարժութունը, որպեսզի Հյուսիսային Կորեային հետ պահեն սադրանքներից, տեղեկացնում է «Յոնհապ» գործակալությունը:

Զորավարժությունները մեկնարկելու են մարտի 7-ին: Դրանց մասնակցելու են 300 հազար հարավկորեացի և 15 հազար ամերիկացի զինծառայող:

Զորավարժությունների նպատակը ռազմավարության մշակումն է, որը ԿԺԴՀ-ին կզրկի միջուկային զենքից և հարված կհասցնի Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում:

Ավելի վաղ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել էր միջուկային զենքը պատրաստ պահել ցանկացած պահի կիրառման համար: