00:41 , 6 մարտ, 2016
Ռուսական RT հեռուստաալիքի լրագրողուհին հայտնվել է արցունքաբեր գազով հարձակման կենտրոնում, որը կիրառել էր թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Zaman թերթի խմբագրության շենքի մոտ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, RT-ն հաղորդել է, որ իր թղթակից Փոլա Սլիերը հայտնվել է հարձակման կենտրոնում, երբ ոստիկաններն արցունքաբեր գազով փորձել են ցրել ընդդիմադիր թերթի խմբագրության մոտ անցկացվող ցույցը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի կարողանա անցնել խմբագրության մոտ հավաքված ամբոխի միջով և շենք մտնել: Մարդիկ շենքի մոտ հավաքվել են արտահայտելու իրենց բողոքն ընդդիմադիր թերթին պատկանող իրերն առգրավելու և խուզարկելու որոշման դեմ: