Սիրիայում հայտնել են հրադադարի ռեժիմի ընթացքում զոհվածների թիվը


23:35 , 5 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Սիրիայի տարածքներում, որտեղ փետրվարի 27-ից  հրադադարի ռեժիմ է գործում, մեկ շաբաթում 135 մարդ է զոհվել:
 
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին հղում անելով,  հրադադարի ռեժիմի առաջին շաբաթում Սիրիայի այն հատվածներում, որոնց վրա չի տարածվում հրադադարի ռեժիմը, 552 մարդ է զոհվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ժամանակավոր հրադադարի մասին համաձայնություն են կնքել, որին համաձայնել են Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը: Հրադադարի ռեժիմին չեն ենթարկվում ահաբեկչական խմբավորումները: