Կարտոֆիլի ֆրի պատրաստելու ճիշտ եղանակ


21:33 , 5 մարտ, 2016

Շատ հաճախ մենք սխալ ենք օգտագործում խոհանոցային պարագաններն ու սննդամթերք պատրաստող միջոցները: Որոշ խոհարարական գաղտնիքներ կան, որոնք օգնում են մարդկանց առողջ սնվել և հաճույք ստանալ ամենօրյա կերակրից:

Միկրոալիքային վառարանը սննդամթերքի կիսաֆաբրիկատների վերատաքացման ամենատարածված գործիքներից է: Սակայն ոչ միշտ է ճիշտ կիրառել խոհանոցային այս պարագան սննդամթերք տաքացնելուց:

Օրինակ՝ կարտոֆիլի ձողիկները – ֆրի կոչեցյալը, խորը սառեցված կիսաֆաբրիկատ է: Այն շատ համեղ է երբ  վերատաքացնում ենք  մինչև ձողիկների ծայրերի կարմրելը և խրթխրթան դառնալը: Սակայն այս գործընթացի համար, եթե որպես միջոց ընտրենք միկրոալիքային վառարանը, ապա այն կարտոֆիլի կտորտները ընդամենը կտաքացնի և կփափկացնի: Իսկ որպեսզի ունենանք ցանկալի արդյունք՝ մի քիչ ավելի կոշտ և կարմրած ֆրի, ապա ճիշտ կլինի օգտագործել երկաթե ցանց, որը պետք է ընկղմել տաքցած ձեթով ամանի մեջ, ապա մեջը լցնել սառած ֆրին: Տասը րոպե հետո այն պատրաստ է՝ կարմիր և խրթխրթան: