Հարվարդի իրավունքի դպրոցը կհրաժարվի իր զինանշանից ստրկության հետ կապի համար


22:00 , 5 մարտ, 2016

harvardAraratnews.am-ը գրում է.

Հարվարդի իրավաբանական դպրոցը կարող է փոխել իր պաշտոնական զինանշանը` խորհրդանիշի դեմ երկարատև բողոքներից հետո, կապված XVIII դարի ստրկատիրության հետ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

«Մենք հավատում ենք այն բանին, որ եթե իրավունքի դպրոցը պետք է ունենա պաշտոնական խորհրդանիշ, ապա դա պետք է արտացոլի այդ հաստատության արժեքները: Ներկայիս զինանշանը դա չի անում»,- հայտարարել է դպրոցի նախաձեռնող խումբը: Դպրոցն իր որոշման մասին հայտնել է համալսարանի տնօրինությանը:

Զինանշանը պաշտոնապես ընդունվել է 1937 թվականին: Այն պատկանել է Այզեկ Ռոյալ կրտսերի ընտանիքին, որը խոշոր գումար է նվիրաբերել դպրոցի ստեղծման համար: Նրա հայրը ընտանեկան կարողության մեծ մասը ստեղծել է շաքարեղեգի պլանտացիաների հաշվին: