22:24 , 5 մարտ, 2016
Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի առաջին շաբաթվա ընթացքում զոհվել է նվազագույնը 135 մարդ, հայտնում է Reuters –ը: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:
Բացի այդ նշվում է, որ այն շրջաններում, որոնց վրա չի տարածվում կրակի դադարեցման ռեժիմը, զոհվել է 552 մարդ:
Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են Սիրիայում երկու օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման 41 դեպքի մասին: