20:44 , 5 մարտ, 2016
Սևանա լճում շարունակվում են մարտի 4-ին սուզված 42-ամյա Անդրանիկ Վարդգեսի Վարդանյանի և 24-ամյա Անդրանիկ Պապինի Ավետիսյանի մարմինների որոնումները:
Նրանց հայտնաբերելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Սևանի հրշեջ-փրկարարները, ջրասուզակները մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի բնակիչների հետ մոտորանավակներով և սուզակներով որոնողական աշխատանքներ են կատարել:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը, ուժեղ քամու և ալիքի պատճառով որոնումները դադարեցվել են: Այս պահին մասնագետները կազմ-պատրաստ սպասում են, որ ալիքը հանդարտվի ու ծով մտնեն՝ որոնողական աշխատանքները շարունակելու: